ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն գրում է, որ ԵՊՀ-ն «QS World University Rankings» պարբերականի վարկածով 1500 բուհերից զբաղեցնում է 901-950-րդ տեղը:
Այս տարվա փետրվարին էլ այսրոպեականը մեծ շուքով «ազդարարեց», որ «ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում»:
Անուններին չխաբվեք:
«QS World University Rankings»-ն ու «Times Higher Education»-ն աշխարհում տպագրվող միլիոնավոր պարբերականներից ընդամենը երկուսն են:
Այսինքն, նույն տրամաբանությամբ, այսրոպեականն օրերից մի օր կարող է ազդարարել, որ, օրինակ, 人民日报- ի կամ «Turkish Online Journal of Distance Education»-ի վարկածով ԵՊՀ-ն զբաղեցնում է, ենթադրենք` 603-րդ հորիզոնականը:
Այլ կերպ ասած` ներկայացնելով օտարալեզու և հանրությանն անհայտ «բառակապակցություններ» այսրոպեականը տարրական ձեռնածությամբ (մանիպուլյացիա) է զբաղվում:
Ըստ այդմ, ԵՊՀ-ին առաջարկում եմ վերադառնալ Հայաստան և փորձել «պատվավոր» տեղ զբաղեցնել, ենթադրենք` Oragir.News, irates.am - daily news, Armlife.am կամ hraparak.am պարբերականների վարկածով:
Փորձե՛ք:
Արդար է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ